Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՓԱՐԻՍԵՑԻԱԿԱՆ» ՈՂՋՈՒՅՆ ՈԳԵՇՈՒՆՉ ԳՐՉԵՂԲՈՐՍ

«ՓԱՐԻՍԵՑԻԱԿԱՆ» ՈՂՋՈՒՅՆ ՈԳԵՇՈՒՆՉ ԳՐՉԵՂԲՈՐՍ
16.03.2012 | 00:00

Սիրելի Մարտին, կարծես հասնում ես վերջնահաշվարկին և, ի վերջո, «համոզում», որ լքեմ «Բարսային» և «կողակցեմ» «Ռեալին»։ Այսինքն, դուրս գամ ընդհատակից, ըստ քեզ` ծպտյալ վիճակից։ Ո՞Ւր էր, թե ծպտվելու գոնե մի փոքր շնորհք ունենայի, ապա այսօր նվազագույնը կլինեի ՀՀԿ անցողիկում։ Ի դեպ, ՀՀԿ-ից հեռացվել եմ 1995-ի վաղ ամռանը, առանց որևէ պատճառաբանության, քաղաքակիրթ դիմում էի ներկայացրել կուսակցությունից հեռանալու, վերցրին ու նույնքան քաղաքակիրթ հեռացրին։ Ինչո՞ւ, չէ՞ որ այն տարիներին դեռ անհայտ էր իմ «ծպտյալ ռեալիզմը»։ Մի խոսքով, մի լավ պիտի ուտենք-խմենք (ճաշացանկը քննարկման փուլում է, տնօրինումը վստահված է թերթի փոխխմբագիր Լիլի Մարտոյանին, ով նաև մեր գլխավոր մարտավկան է)։ Խմենք, հասկանանք մեկմեկու, ես ընդունեմ քո ոգևորության բոցաշունչ ելևէջումների իրավացիությունը։ (Հասկացի՛ր, գրիչդ եմ ափսոսում, որը, անվերապահորեն, լավագույնն է մարզական արդի լրագրությունում, և որը շատ ավելի լուրջ բնագծեր պիտի նվաճի։ Սպասում եմ)։ Դու էլ, ի վերջո, «դարձի գաս» և ընդունես, որ մեծ ցանկությանս պարագայում էլ «ռեալիստ» լինել չեմ կարող։ Ինչո՞ւ։ Ասեմ։ Երկար պրպտումներից հետո եկել եմ մի զարմանահրաշ համոզման. Ռ.-իստները, ըստ իս, անխտիր սնկասերներ են։ Ես սունկը տանել չեմ կարող։ Ո՛չ սնկի առաքինի ճերմակը, ո՛չ էլ պտավոր-թունավորը։ Երկրորդ, չգիտես ինչու, ինձ թվում է, որ Ռ.-ականները համատարած սերիալասերներ են, իսկ ինձ համար հայկական հեռուստասերիալն ու Սևանում իրականացվող ձկնագողությունը միևնույն բարոյական հարթությունում են։ Եվ երրորդ... դա էլ ինքդ մոգոնիր։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. -Բայց տես, թե ինչ եղավ հոդվածիցդ հետո։ Հենց նույն գիշեր Լիոնելը հայտնվեց գրասեղանիս կողքին, մեկնեց երկու մատը և խնդրեց «բացել»։ Ի նշան հավերժ բաժանման։ Չբացեցի։ Հետո հայտնվեց Սերխիո Ռամոսը։ Բան չասաց։ Բայց նենգորեն ժպտում էր։ ՈՒ մի անտեսանելի գլխարկ նվիրեց։ Վրան ասեղնագործված էր` «Մեր վերջին հույսին, միակ ծպտյալին։ Խորին հարգանքով` Մոուրինյո»։
Երկու խոսք էլ Լիոնելի մասին։ Բացառիկ ունակություններից զատ, նա յուրօրինակ ֆուտբոլային առաքելություն է իրականացնում։ Իր զուսպ, միաժամանակ ռոմանտիկ վարքով խստորեն հակադրվելով 21-րդ դարի ֆուտբոլն ախտահարած համատարած ցուցքախաղին։ Երբեմն անգամ սրտխառնոց են առաջացնում ոմանց հետգոլային շորորավարգն ու պորտապարը։
Իսկ Մեսի՞ն... ասպետ է։ Ինչը չէիր ասի արգենտինյան մեկ այլ ֆուտբոլային հրավառության` Մարադոնայի մասին։
Ցը տեսություն` քո և իմ թերթի մարզական էջում։

Դիտվել է՝ 1585

Մեկնաբանություններ